Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:28

Ինչպիսին է Հայաստանի պարենային անվտանգության մակարդակը և որքանով է բարելավել դիրքերը

Ինչպիսին է Հայաստանի պարենային անվտանգության մակարդակը և որքանով է բարելավել դիրքերը

Փետրվարի 5-ին Երևանում կայացել է «Պարենի անվտանգությունը Հայաստանում․ քաղաքականությունը տարիների ընթացքում, շուկայի ֆունկցիոնալությունը, մատակարարման շղթաները» խորագրով միջոցառումը, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Ավագ Ավանեսյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի փոխտնօրեն Նաննա Սկաուն, Էկոնոմիկայի նախարարության, պետական այլ մարմինների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։   Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: 

«Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Արման Խոջոյանը նշել է, որ բնակչության պարենային ապահովումը 21-րդ դարի ամենահրատապ մարտահրավերներից մեկն է։ Նրա խոսքով՝ թեև Հայաստանի համար դեռ չի հաշվարկվում պարենային անվտանգության գլոբալ ինդեքսը, սակայն Էկոնոմիկայի նախարարության կողմից համապատասխան հաշվարկներ են իրականացվում Հայաստանի պարենային անվտանգության մակարդակը ճշտելու նպատակով։ Արման Խոջոյանը գոհունակությամբ նշել է, որ համաձայն վերջին հաշվարկների՝ Հայաստանը բարելավել է իր դիրքերը և 76-րդից տեղափոխվել է 48-րդ տեղը։ 

«Ներկայումս կառավարությունն իրականացնում է միջոցառումներ ներկրման և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման, պարենային պետական պահուստների, կենսականորեն կարևորագույն պարենամթերքի տեսականու համալրման և ծավալների ավելացման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա արտակարգ իրավիճակներում կամ գների կտրուկ տատանումների դեպքում բնակչությանն ապահովել կենսական անհրաժեշտության ապրանքներով», — նշել է փոխնախարարը։

Արման Խոջոյանը հույս է հայտնել, որ քննարկման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում, առավել մեծ ջանքեր կուղղվեն պարենային անվտանգության խնդիրների վերհանմանը, տնտեսական զարգացմանն ուղղված միջոցառումների նախանշմանն ու անվտանգության ապահովման ոլորտներում իրավիճակների վերլուծությանը, կառավարմանն ու կանխատեսմանը։

«Այսօր առավել քան երբևէ ժամանակն է դիմագրավելու աշխարհի առջև ծառացած մարտահրավերներին, հիմա ժամանակն է համաձայնության գալու այս բարդ մարտահրավերների միասնական պատասխանների շուրջ և համակողմանիորեն օգտագործել ողջ ներուժը», — ամփոփելով իր խոսքը՝ նշել է Արման Խոջոյանը։

Միջոցառման ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը հանդես է եկել «Պարենի անվտանգությունը որպես տնտեսության ոլորտների ինտեգրման հիմնաքար․ Տնտեսական զարգացման այլընտրանքային մոդել Հայաստանում» ելույթով»,-ասված է հաղորդագրության մեջ: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+