Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:32

Կադաստրի կոմիտեում գործարկվել է ազգային գեոպորտալը

Կադաստրի կոմիտեում գործարկվել է ազգային գեոպորտալը

2020 թվականի դեկտեմբեր ամսին ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից ներդրվեց Ազգային գեոպորտալը։ Այն նախատեսված է պետական կառավարչական և տեղական ինքնակառավարման մարմիններին ապահովելու համակարգված տարածական տվյալներով, ինչը հնարավոր է օգտագործել իրենց գործառույթները իրականացնելու համար, հայտնում է Կադաստրի կոմիտեն։

«Գեոպորտալում ներառված են ՀՀ համայնքների էլեկտրոնային կադաստրային քարտեզների բազային շերտերը (կադաստրային թաղամաս, հողամաս, շենքեր), թեմատիկ շերտերը (հողային ֆոնդը՝ ըստ նպատակային և գործառնական նշանակությունների և սեփականության սուբյեկտի), համայնքների վարչատարածքային սահմանները, հասցեները, աշխարհագրական անվանումները, ենթակառուցվածքները, ավտոճանապարհները, 2014 թվականին իրականացված օրթոֆոտոհատակագծերը, արբանյակային նկարները, ռելիեֆը և այլն։

Համակարգում ներդրված բազմաշերտ տեղեկատվությունը թույլ է տալիս միևնույն միջավայրում համադրել տարբեր շերտեր և իրականացնել մասնագիտական/ոլորտային վերլուծություններ։

Գեոպորտալում առկա է անշարժ գույքի միավորների որոնման հնարավորություն հետևյալ հատկանիշներով՝

● Կադաստրային ծածկագիր

● Մակերեսի միջակայք

● Ընտրված տարածք

● Հասցեով

Թեմատիկ շերտերը գեոպորտալում ներկայացված են պայմանական նշաններով։

Սկզբնական փուլում կադաստրային քարտեզները գեոպորտալում ներկայացվելու են պարբերական թարմացումներով, սակայն նոր քարտեզագրական բաղադրիչի ներդրմամբ շուտով հնարավոր կլինի ապահովել քատեզների դինամիկ թարմացում։ Նշենք նաև, որ ներկայումս 153 բնակավայրերի կադաստրային քարտեզներ վարվում են առցանց ռեժիմով։

Առցանց ինքնաշխատ եղանակով համակարգը թույլ է տալիս ցանկացած միավորի համար ստանալ կադաստրային ծածկագրի, գտնվելու վայրի, մակերեսի, բեկման կետերի կոորդինատների, նպատակային և գործառնական նշանակության, սեփականության սուբյեկտի, հողագնահատման շրջանի և այլնի վերաբերյալ բազմաբովանդակ տեղեկատվություն»,- նշված է նայտարարության մեջ։

Նշենք, որ հետագայում Գեոպորտալի միջոցով ՀՀ քաղաքացիներին և իրավաբանական անձանց հնարավորություն է ընձեռվելու ստանալ քարտեզագրական տեղեկատվություն ինքնաշխատ եղանակով, ինչպես նաև նախատեսվում է կրճատել տեղեկատվության ստացման ժամանակը և սակագները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+