Համացանցում տարածվող տեղեկությունը, թե իբր ադրբեջանական զինված ուժերը մտել են Ներքին Խնձորեսկ և ինչ-որ պահանջներ նարկայացրել, չի համապատասխանում իրականությանը։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում Ներքին Խնձորեսկի համայնքապետ Երվանդ Մալունցը հայտնեց, որ տարածված տեղեկությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։
«Համայնքում ամեն բան նորմալ է, որևէ ադրբեջանցի այստեղ չի եկել»,- հայտնեց համայնքի ղեկավարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







