Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:01

Կենսաթոշակների և աշխատավարձերի վճարման հետ կապված խնդիրներ չպետք է առաջանան․ նախարար

Կենսաթոշակների և աշխատավարձերի վճարման հետ կապված խնդիրներ չպետք է առաջանան․ նախարար

Գարնանը պետական ​​հատվածում կենսաթոշակների և աշխատավարձերի վճարման հետ կապված խնդիրներ չպետք է առաջանան: Այս մասին փետրվարի 4-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նախարարի կարծիքով` դա պայմանավորված է նրանով, որ մակրոտնտեսական իրավիճակը կայուն է:

«Սա ոչ միայն մեր, այլև միջազգային ներդրողների գնահատականն է: Անհասկանալի է, թե ինչի վրա են հիմնված պնդումները այդպիսի ռիսկերի վերաբերյալ»,- բացատրեց Ջանջուղազյանը:

Լավատեսական կանխատեսումներ չեն սպասվում տարվա ավարտին։ Ջանջուղազյանի տեղեկացմամբ՝ պետական պարտքը կմոտենա 8․9 մլրդ դոլարին, իսկ կառավարության պարտքը՝ 8․5 միլիարդին։

«Պարտքի յուրաքանչյուր շեմ իր ռիսկն ունի: Զարգացող երկրներում 70-ից բարձր պարտք-ՀՆԱ սցենարը համարվում է բարձր ռիսկայնության, եթե բացակայում է պարտքի հետվերադարձի տեսլականը: Իհարկե պետք է ջանք գործադրենք վերադառնալու ավելի ցածր շեմի, նաև պետք է մտածենք ոչ թե պարտքը նվազեցնելու, այլ ՀՆԱ-ն աճեցնելու մասին, դա մեր ծրագրերի մաս է»,-շեշտեց  ֆինանսների նախարարը:

Նա նշեց, որ 2020 թվականի  տնտեսական անկումը կկազմի 7.9 տոկոս, այս տարվա համար 3․2 տոկոս տնտեսական աճ է նախատեսված։ Ավելին, ֆինանսների նախարարի համոզմամբ, ջանքեր ներդնելու դեպքում ավելի մեծ աճ են ակնկալում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+