Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:10

Հունվարին թանկացումներ են եղել․ վիճակագրություն

Հունվարին թանկացումներ են եղել․ վիճակագրություն

Հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4 %, իսկ դեկտեմբերի համեմատ՝ 4.5 % գնաճ: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական կոմիտեից։

Բանջարեղենի ապրանքախմբում հունվարին 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է 9.9 %, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 23.0 % գնաճ: Մրգի շուկայում նախորդ տարվա նույն   ժամանակահատվածի  համեմատ արձանագրվել է 12.0 %, իսկ 2020 թ․ դեկտեմբերի համեմատ՝  9.5 % գնաճ:

Անցյալ ամիս դեկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 17.1 %:

Արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ կազմել է 44,3%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 6.7 %:

Ըստ վիճակագրության՝ հացի և ալյուրի գնաճը ընթացիկ տարվա հունվարին 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է համապատասխանաբար 7.9 % և 12.5 %, դեկտեմբերի համեմատ՝ 0.8 % և 1.6 %։

Մեկ ամսվա ընթացքում  7.7 %-ով թանկացել է կաթնամթերքը, պանիրն ու ձուն։ Մեկ տարվա ընթացքում ձվի գնաճը կազմել է 26.4 %, իսկ 2020թ. դեկտեմբերին այն կազմել է 2.7 %։

 Շաքարավազը դեկտեմբերին թանկացել է ՝ 0.7 % -ով, իսկ նախորդ տարվա համեմատ՝  40.7 %-ով։

Պատկերն այլ է մսամթերքի շուկայում։ Նախորդ տարվա համեմատ մսամթերքի գինն անգամ նվազել է։

Փոխարենն ալկոհոլային խմիչքի ու ծխախոտի գնաճը նախորդ տարվա համեմատ կազմել է 10.8 %։ Ալկոհոլային խմիչքի միջին գնաճը 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ կազմել է 12.9 %, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 1.1%:

Ձուկը, սուրճը, թեյը, կակաոն և ոչ ալկոհոլային խմիչքը ևս թանկացել են։

Ոչ պարենային ապրանքների գները նույնպես բարձրացել են։

Համաձայն ԱՎԿ-ի՝  2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 5.5 %, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 1.7 % գնաճ:

Ի դեպ,  2021թ. հունվարին 2020թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 3.1 % և 3.8 %-ով, իսկ ընթացիկ տարվա հունվարի համեմատ արձանագրվել է 9.5 % և 20.2 % գնանկում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+