Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:25

Քննարկվում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի նախագիծը

Քննարկվում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի նախագիծը

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Հեղինակը կառավարությունն է, գլխավոր զեկուցողը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը։ Վերջինս մանրակրկիտ ներկայացրեց նախագծի էությունը։

Նախագծի ընդունման նպատակն է սահմանել դրույթներ, որոնք հնարավորություն կտան իրավասու մարմնին իրականացնել կառավարական նշանակության հաճախականությունների սպեկտրի արագ և արդյունավետ կառավարում` պետական  մարմինների, այդ թվում` կառավարական կապի, ՀՀ պաշտպանության, պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանման կարիքների համար:

Կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրի արագ և արդյունավետ կառավարում, ինչպես նաև կառավարական նշանակության հաճախականությունների սպեկտրի ռադիոհաճախականությունների շերտերի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկի և կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների շերտերի հատկացման կարգի հաստատման գործընթացի ապահովում:

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը անհրաժեշտություն է առաջացնում փոփոխություններ կամ լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի «Ռադիոհաճախականության շերտերի կառավարական նշանակության սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը և հատկացման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ, որը ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:

Հարցին տրվեց դրական եզրակացություն։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+