Արցախում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան։ Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի տարածքում ներպետական բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դեպի ՀՀ միջպետական մայրուղու Սյունիքի մարզի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-նշված է հայտարարության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







