Հայաստանում նախորդ տարի գյուղոլորտում արձանագրվել է 1.4 % աճ։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
«2020 թվականին գյուղատնտեսական համախառն արտադրանքն աճել է 1.4%-ով՝ 2019-ի նկատմամբ, ինչը 2016 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է», — նշել է փոխնախարարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







