Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:37

Ռուս սակրավորները Լեռնային Ղարաբաղում վնասազերծել են մոտ 15,5 հազար պայթուցիկ առարկա

Ռուս սակրավորները Լեռնային Ղարաբաղում վնասազերծել են մոտ 15,5 հազար պայթուցիկ առարկա

Ռուսաստանի ԱԻՆ սակրավորները Լեռնային Ղարաբաղում աշխատանքի ընթացքում հետազոտել են ավելի քան 120 հեկտար տարածք՝ վնասազերծելով մոտ 15,5 հազար պայթուցիկ առարկա, РИА новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

«Ռուսաստանի ԱԻՆ մասնագետները շարունակում են ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում։ Նրանց կողմից հետազոտվել է ավելի քան 123 հեկտար տարածք և հայտնաբերվել է մոտ 15,5 հազար պայթյունավտանգ առարկա», — ասել է գործակալության զրուցակիցը։

Նա հստակեցրել է, որ «Լիդեր» կենտրոնի հրատեխնիկական խումբն այժմ աշխատում է Մարտունու շրջանում: Սակրավորները այստեղ հետազոտել են ավելի քան 110 հեկտար՝ հայտնաբերելով և վնասազերծելով մոտ 15 հազար զինամթերք։ Հայտնաբերված պայթյունավտանգ իրերի թվում են ավելի քան 6,8 հազար հրետանային արկ, տարբեր տրամաչափի 3,4 հազար փամփուշտ, ինչպես նաև շուրջ 730 ականանետ և ավելի քան 1,1 հազար նռնակ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: 

Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+