ՀՀ կառավարության ընդունած հերթական որոշմամբ հնարավորություն կընձեռվի մեկ ամիս ժամանակով` 2021 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 31-ը պայմանագիր կնքել Հիմնադրամի հետ՝ ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակում, մինչև պետական աջակցության տրամադրման նպատակով սոցիալական պաշտպանության ոլորտում ծառայություններ մատուցող իրավաբանական կամ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող անձանց ընտրության համար նոր մրցույթի հայտարարումն ու մրցույթի արդյունքում հաղթող կազմակերպության հետ դրամաշնորհի տրամադրման պայմանագրի կնքումը:
«Անօթևան մարդկանց համար ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայություններ» միջոցառման շրջանակում Հիմնադրամին 2014-2019 թվականներին տրամադրվել է սուբսիդիա 100 անօթևանի շուրջօրյա սպասակմամբ զբաղվող 28 աշխատողի աշխատավարձի փոխհատուցման (սահմանված նվազագույն աշխատավարձի չափով) և օրը երկանգամյա սննդի փոխհատուցման նպատակով։
2020 թվականից գումարը տրամադրվում է մրցույթում հաղթող կազմակերպությանը՝ դրամաշնորհի ձևով, և տվյալ դեպքում մրցույթը հաղթել է Հիմնադրամը։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է մինչև 2021 թվականի հունվար ամսվա ընթացքում նոր մրցույթի անցկացումը և դրա արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպության հետ դրամաշնորհի պայմանագրի կնքումը, 2021 թվականի հունվար ամսվա ընթացքում շարունակել անօթևան 100 մարդու կացարանով և սննդով ապահովման ծառայությունների տրամադրումը Հիմնադրամի կողմից, այլապես կվտանգվի այդ մարդկանց կյանքն և առողջությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







