Այսօր՝ հունվարի 25-ին՝ ժամը 11-ից հետո, օրվա ընթացքում մի քանի անգամ ականների և չպայթած այլ զինատեսակների վնասազերծում է նախատեսվում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակա տարածքներում: Այս մասին հայտնել է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։
«Պայթյունի ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում»,- գրել է ԱԻՊԾ-ն:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու և այլ պարզաբանումների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության ահազանգման կենտրոն՝ 911, 101, 112 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







