Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:18

Տրանսպորտային ապաշրջափակման դեպքում բոլոր բաղադրիչները պետք է հաշվի առնվեն․Գրիգորյան

Տրանսպորտային ապաշրջափակման դեպքում բոլոր բաղադրիչները պետք է հաշվի առնվեն․Գրիգորյան

Այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման հարցերի վերաբերյալ քննարկումների փուլը չի էլ սկսել։  Հունվարի վերջին կլինի առաջին հանդիպումը։ ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի ճանապարհների ապաշրջափակման մասին հարցին։

Փոխվարչապետի խոսքով՝ տնտեսական և ճանապարհային ապաշրջափակման հարցը պետք է լուծվի։

Ըստ նրա՝ խնդրի ճիշտ լուծումն ինքնին անվտանգության երաշխիք կարող է լինել։

Մհեր Գրիգորյանը նշեց, որ և՛ տնտեսական, և՛ տրանսպորտային ապաշրջափակման պարագայում չկա որևիցե բաղադրիչ, որը չպետք է հաշվի առնվի։

«Խնդրի ճիշտ լուծումը անվտանգային երաշխիք կլինի։  Ինչի վրա և ինչպես կանդրադառնա՝ դա կարգավորումների խնդիր է։ Այո, կա և՛ իրավական, և՛ տնտեսական, և՛ ռիսկերի գնահատման խնդիր։ Այդ խնդիրները պետք է քննարկել։ Եթե կա տպավորություն, որ այսուհետ բոլոր խնդիրները լուծված են և պատրաստի լուծումներ կան, որոնք այսօր պետք է կնքվեն, այդպես չէ։ Պետք է ձևավորվի հարթակ, որտեղ պետք է այդ հարցերը քննարկվեն, իմպուլսներ ստացվեն, իմպուլսների հակաիմպուլսներ ձևավորվեն, որ, ի վերջո, հնարավոր լինի ապաշրջափակել տնտեսությունը և տրանսպորտային ապաշրջափակման խնդիրը լուծել»,- ասաց Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Մհեր Գրիգորյանը Ադրբեջանի և Ռուսաստանի հետ համատեղ ստեղծվող տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքային խմբում կներկայացնի Հայաստանը:

Հիշեցնենք նաև, որ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ՝ ՌԴ, ՀՀ և ԱՀ ղեկավարների հանդիպման ժամանակ ստորագրվել է փաստաթուղթ, որ վերաբերում է տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+