Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:34

Բյուջեն պետք է վերանայվի․ Արկադի Խաչատրյան

Բյուջեն պետք է վերանայվի․ Արկադի Խաչատրյան

Խորհրդարանական ԲՀԿ և ԼՀԿ  խմբակցությունների նախաձեռնությամբ ստեղծված կորոնավիրուսի քննիչ հանձնաժողովը գնահատական կտա, թե վիրուսի դեմ պայքարը որ մասով է տապալվել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների արդյունավետության գնահատման հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը։

«Հանրության մոտ բազամթիվ հարցեր կան համավարակի կանխարգելման և բուժման արդյունավետության, մարդու իրավունքների սահմանափակման հետևանքների վերացման կամ մեղմման գործողությունների արդյունավետության հետ կապված: Կարևորը, որ որոշումները ճիշտ ժամանակին կայացվեն, որովհետև, եթե անգամ ճիշտ որոշումն ուշ է կայացվում, դա ունենում է տնտեսական գին, երբեմն նաեւ մարդկային կյանքեր է արժենում»,- նշեց Խաչատրյանը։

Լրագրողները հետաքրքրվում են՝ իսկ արդեն առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին կհրավիրե՞ն քննիչ հանձնաժողով։ Արկադի Խաչատրյանը պատասխանեց, որ քննիչ հանձանաժողով  հրավիրելու պաշտոնատար անձանց ցանկը դեռ չեն որոշել։ Հիմա այդ աշխատանքներով են զբաղված։

Անդրադառնալով Արսեն Թորոսյանի՝ առողջապահության նախարարի պաշտոնից ազատմանն  ու Անահիտ Ավանեսյանի՝ այդ պաշտոնում նշանակմանը՝ պատգամավորը  չշտապեց գնահատականներ տալ և խոսել անհատների՝ պաշտոնից պաշտոն տեղափոխման մասին։ Նկատում է՝ նախարարները պետք է տեխնոկրատ լինեն։

Մասնագիտությամբ տնտեսագետ Արկադի Խաչատրյանը չի շրջանցում նաև տնտեսական խնդիրները։

Նրա խոսքով՝ պետության համար սոցիալական բեռն ավելացել է, տնտեսական ճգնաժամն էլ բավականին խորն է։

ԼՀԿ-ական պատգամավորի գնահատմամբ՝ այս տարվա բյուջեն պետք է վերանայվի, ավելին՝ ներկայացվի բյուջեի նոր նախագիծ։

«Երկրի տնտեսական, սոցիալական, ինչպես նաև անվտանգության հետ կապված մարտահրավերները շատ են, իսկ դրանց լուծումը երկրի նոր անվտանգային ռազմավարության մշակման մեջ պետք է լինի։ Լուծումը տնտեսության արդիականացումն է և որակական շեշտադրումները, որովհետև տեխնոլոգիական վերազինումը, կրթական համակարգի բարեփոխումներն այլընտրանք չունեն»,- ընդգծեց նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+