ՌԴ Պետդուման Լեռնային Ղարաբաղում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ իրականացնելու ժամկետների և ծավալների համար կդիմի Կառավարությանը։
Ինչպես հաղորդում է ТАСС-ը` ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեին և առողջության պահպանության կոմիտեին ուղղված համապատասխան արարողակարգային հանձնարարականը հաստատվել է երեքշաբթի՝ պալատի նիստում:
«Այդ տարածքներում մարդկանց պարզապես ոչ ոք չի օգնում պատվաստման տեսանկյունից», — լրագրողներին ասել է ԱՊՀ-ի գործերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքով՝ այդ տարածքների բնակիչներին անհրաժեշտ է ռուսական պատվաստանյութեր տրամադրել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







