ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Facebook-ի իր էջում փաստաթուղթ է հրապարակել, համաձայն որի՝ ինքը 2019-ի դեկտեմբերի 23-ին ՊԵԿ արդեն նախկին ղեկավար Դավիթ Անանյանին հրավիրել է ԱԺ՝ մասնակցելու իր գլխավորած քննիչ հանձնաժողովի նիստին։
«Այսօր ԱԺ-ում իմ գլխավորած քննիչ հանձնաժողովի զեկույցում նշեցի, որ ՀՀ ՊԵԿ արդեն նախկին նախագահ Դ. Անանյանին հրավիրել եմ հանձնաժողով, սակայն վերջինս չի ներկայացել: Ներկայացնում եմ գրությունս՝ թղթային և մալբրի համակարգերի միջոցով ուղղարկված ՊԵԿ նախագահին:
Առաջարկում եմ պարոն Անանյանին հեռացնել իր էջից ստատուսը, որում գրել է՝ իբր նման հրավեր չի եղել:
Նշենք, որ Անանյանն այսօր հերքել էր այդ հայտարարությունը։ «Հայտնում եմ, որ պատգամավորը ստում է», — նշել էր ՊԵԿ նախկին նախագահը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







