Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:23

Թանկացումների պատճառներն ուսումնասիրվում են․ Գեղամ Գևորգյան

Թանկացումների պատճառներն ուսումնասիրվում են․ Գեղամ Գևորգյան

Թանկացել է ձուն, ձեթը, շաքարավազը, ալյուրը։ Վերջին շրջանում թանկացած սննդամթերքի ցանկը կարելի է շարունակել։

Լրագրողներն այսօր ԱԺ-ում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանից հետաքրքրվեցին, թե ինչու է շուկայում գնաճ արձանագրվել։

Գեղամ Գևորգյանը, սակայն, առայժմ  ԶԼՄ-ների ներկայացուցիչներին  հստակ պատասխաններ չունի հայտնելու։

Հիմա խուսափում է նախնական որևէ տեղեկատվություն տրամադրել։ Ասում է՝  յոթ անձից կազմված հանձնաժողով է ստեղծվել, ուսումնասիրում են շուկան, պարզելու՝ որ տնտեսվարողն ինչ գնով է ապրանքը ձեռք բերել և ինչ արժեքով է իրացնում։

«Մենք առաջին թանկացումների վերաբերյալ բոլոր թվերը հրապարակել ենք նոյեմբերին։ Կատարվող ուսումնասիրությունների արդյունքում, եթե ապրանքի գնի բարձացումը համաչափ է դիտվում, հրապարակվում է այդ մասին և, եթե չկա համաչափություն, ապա միանգամից սկսվում է վարչական վարույթ»,- նկատեց Գեղամ Գևորգյանը։

Բայց ՏՄՊՊՀ-ն միայն սննդամթերքի շուկայում չէ դիտարկումներ սկսել։ Բենզինի և դիզվառելիքի շուկան ևս հիմա ուսումնասիրվում է։

Թանկացումների վերաբերյալ արձանագրված դիտարկումները ՏՄՊՊՀ նախագահը խոստանում է հրապարակել առաջիկայում։

Հիշեցնենք, որ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է տվյալներ, որոնց համաձայն՝ սննդային և ոչ սննդային ապրանքները թանկացել են։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+