Քիչ առաջ լուրեր տարածվեցին այն մասին, որ վարչապետի առաջարկով պաշտոնից հեռացվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Armenia Today»-ը լուրի իսկությունը պարզելու նպատակով կապ հաստատեց նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ, որը մեզ հետ զրույցում ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց լուրը։
«ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է վարչապետի առաջարկը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին աշխատանքից ազատելու մասին»,-այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեցին Նախագահի մամուլի ծառայությունից:
Ըստ որոշ լրատվամիջոցների՝ նախարարի պաշտոնում կարող է նշանակվել Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:
Նշենք, որ Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին դեռ հունվարի 15-ին գրել էր «Հրապարակ» օրաթերթը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







