Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:50

«Իմ քայլ»-ով պատգամավոր դարձած, բայց խմբակցությունը լքած Աննա Գրիգորյանը որևէ ուժի չի սատարում

«Իմ քայլ»-ով պատգամավոր դարձած, բայց խմբակցությունը լքած Աննա Գրիգորյանը որևէ ուժի չի սատարում

Ինչպես հայտնի է, այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավոր Տիգրան Կարապետյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը: Մանդատը  փոխանցվեց «Իմ Քայլը» դաշինքի թիվ 12 տարածքային ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին՝ Աննա Գրիգորյանին: Նշենք, որ ավելի վաղ Գրիգորյանը հայտարարել էր, որ լքում է «Իմ քայլը» դաշինքը և գործելու է որպես անկախ պատգամավոր։

ԱԺ նիստի ընդմիջմանը Աննա Գրիգորյանը ճեպազրույց տվեց։ Լրագրողները, շեշտելով, որ «ԻՄ քայլ» -ում ճիշտ չեն համարում նրա՝ պատգամավորի մանդատը վերցնելը և խմբակցությունը լքելը, հաշվի առնելով այն իրողությունը, որ, եթե Նիկոլ Փաշինյանի անունը չլիներ, ապա Աննա Գրիգորյանը ձայներ չէր հավաքի, նոր պատգամավորը պատասխանեց, որ այդ հարցը շատ է շահարկվում, ուստի ուզում է շեշտել այն փաստը, որ առաջադրված է եղել մեծամասնական ընտրակարգով և բավական շատ ձայն է հավաքել։ Սակայն, նա միաժամանակ, չժխտեց, որ, իսկապես, Փաշինյանի դերը մեծ է եղել։

Իսկ այն հարցին, թե ինչպես է վերաբերվում արտահերթ ընտրությունների հնարավոր անցկացմանը, Գրիգորյանն ասաց, որ ինքն այս լարված իրավիճակում դա ճիշտ չի համարում, չնայած, կարծում է, որ պարտված իշխանությունը պետք է հեռանա։ Նա կողմ է տեխնոկրատ կառավարիչներով միջանկյալ կառավարության սեղծմանը, բայց դա չի ենթադրում, որ սատարում է 16 կուսակցությունների առաջադրած թեկնածուին, և, առհասարակ, չի սատարում որևէ քաղաքական ուժի։ Այնուամենայնիվ, Աննա Գրիգորյանն այդպես էլ հստակ չպատասխանեց այն հարցին, թե ում կամ որ քաղաքական ուժին է պատկերացնում որպես միջանկյալ կառավարության առանցք։ Իսկ ԱԺ-ում նրա հիմնական անելիքը՝ սյունեցիների խնդիրները բարձրաձայնելն է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+