ԱՀ նախագահի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով խորհրդական Արմեն Սարգսյանի առաջարկությամբ ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են հետպատերազմյան Արցախում կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում առկա հիմնախնդիրները։ Այս մասին հայտնում է ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը:
«Քննարկվել են այդ խնդիրների վերացման ու շտկմանն ուղղված տարբերակներ։
Կարևորվել է Արցախի բնակավայրերի փոխադարձ կապերի ամրապնդումը կրթական, մշակութային, սպորտային միջոցառումների շրջանակներում: Ինչպես նաև մանկապատանեական մարզադպրոցների և մարզական ֆեդերացիաների ակտիվ գործունեությունը գյուղական և քաղաքային բնակավայրերում։ Նախատեսվել է վերանայել համայնքային մշակութային տների գործունեության ձևաչափը, քաղաքային և գյուղական համայնքներում երիտասարդների համար ստեղծել մշակութային ժամանցի կենտրոններ»,-ասված է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







