Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:03

Մինչ օրս հումանիտար բեռով 5 օդանավ է ուղարկվել Հայաստան. «Ազնավուր» հիմնադրամ

Մինչ օրս հումանիտար բեռով 5 օդանավ է ուղարկվել Հայաստան. «Ազնավուր» հիմնադրամ

2020 թվականի սեպտեմբերից ի վեր «Ազնավուր» հիմնադրամն իր գործընկերների և աջակիցների հետ օգնության է հասել Արցախյան պատերազմից տուժած հազարավոր ընտանիքների: Մինչ օրս Ֆրանսիայում և Շվեյցարիայում հավաքագրված հումանիտար բեռով 5 օդանավ է ուղարկվել Երևան: Այս մասին հայտնում է «Ազնավուր» հիմնադրամը:

«Ցանկանում ենք մեր հետևորդներին տեղեկացնել, որ «Ազնավուր» հիմնադրամն Արցախյան պատերազմից տուժած բնակչության համար նախատեսված հումանիտար օգնության (հագուստ, հիգիենայի պարագաներ, բժշկական/վերականգնողական պարագաներ) բաշխումն իրականացնում է գործընկեր կազմակերպությունների միջոցով, որոնք Հայաստանի և Արցախի տարբեր համայնքներում անմիջականորեն աշխատում են տուժած ընտանիքների հետ։ Շահառու անձանց և ընտանիքներին խնդրում ենք դիմել իրենց բնակության կամ հարևան համայնքում գործող մեր գործընկեր կազմակերպությանը՝ այդ պահին հասանելի աջակցության փաթեթն ստանալու նպատակով։ Գործընկեր կառույցների և կազմակերպությունների թվում են` Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» կազմակերպություն / SPFA Arménie (ԱՀ, Ստեփանակերտ, Մաշտոցի 5; ք. Մարտունու թիվ 1 մանկապարտեզ, Գ. Նժդեհի 3); «Տերյան» կենտրոն (Երևան, Տերյան 72, հեռ. 099424523); «Բարի նպատակ» բարեգործական կազմակերպություն (Երևան, Էրեբունի համայնք, հեռ. 010 459330 կամ 099 459330); «Իմ քայլը» հիմնադրամ (Արագածոտնի մարզ՝ Օշականի, Ոսկեվազի, Ոսկեհատի, Սասունիկի, Ագարակի, Կարինի մշակութային տներ; Արմավիրի մարզ՝ Մրգաշատի մշակութային տուն, Լոռու մարզ՝ Ստեփանավանի մշակույթի տուն); «Գյումրին առանց տնակների» բարեգործական կազմակերպության շտաբ (Շիրակի մարզ, Գյումրի, N30 հիմն. դպրոց, Սալտիկով-Շչեդրինի 7); Դիլիջանի համայնքային կենտրոն (Տավուշի մարզ, Դիլիջան, Մյասնիկյան 61)։

Տեղեկացնենք նաև, որ վերոնշյալ համայնքներից բացի, մեր հավաքագրած հումանիտար օգնությունը բաշխվել է նաև այլ մարզերում ու համայնքներում (Սյունիք, Վայոց Ձոր, Կոտայք, Արագածոտն, Տավուշ), որտեղ այս պահին բաշխման ենթակա խմբաքանակն սպառվել է։ Առաջիկայում հիմնադրամը կստանա և բաշխող կազմակերպություններին կփոխանցի օգնության նոր խմբաքանակ, ինչի մասին թարմացված ինֆորմացիա կտարածենք»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+