Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:46

Ուղևորափոխադրումներից դժգոհ քաղաքացիների ակցիան Արարատի մարզում

Արարատի մարզում այսօր մի շարք քաղաքացիներ բողոքի ցույց են իրականացրել՝ դժգոհելով մարզից դեպի Երևան երթուղիների ուղեվարձի թանկացումից։ Քաղաքացիները դժգոհել են, որ ուղևորափոխադրում իրականցնող «Լիգա» ՍՊԸ-ն ուղեվարձերի բարձր գին է սահմանել՝ չապահովելով անհրաժեշտ որակ։

«Ուղեվարձի մի մասը տենդերի սահմաններում է բարձրացել, իսկ մի մասը՝ տենդերից դուրս։ Դվին-Երևան ուղեվարձը 250-ից դարձել է 300 դրամ, որը տենդերի սահմաններից դուրս է։ Ըստ տենդերի՝ նրանք իրավունք չունեն գերազանցելու 250 դրամը։ Արտաշատ-Երևան ուղեվարձը կրկին 250-ից դարձել է 300 դրամ։ Այս դեպքում, թանկացումը տենդերի սահմաններում է, սակայն այդ գնի դիմաց որակ չի ապահովում։ Վառարանները չեն վառվում, այն վիճակն է, որ ապակիները սառցակալում են»,- նշել է  «Գնի դիմաց որակ» նախաձեռնության անդամ Արփինե Խաչատրյանը:

Վերջինս նշել է նաև, որ իրենք նախարարությունից պահանջում են, որպեսզի իրականացվի մշտադիտարկում, ստուգվեն, «թե ինչ պայմաններում են մրցույթներ անցկացվել, թե ինչպես են անորակ ավտոբուսները հաղթել մրցույթում»։

Արարատ քաղաքի բնակիչներից մեկն էլ նշեց, որ Արարատ-Երևան երթուղին նախկինում արժեր 400 դրամ, իսկ հիմա 500 դրամ է, սպասարկում է «Գալակտիկա» ՍՊԸ-ն:

Բնակիչները նշել են նաև, որ տեսչական մարմինը վերջնաժամկետ է նշանակել վերոնշյալ խախտումների վերացման հետ կապված, սակայն իրենք հունվարի 19-ից հետո ավելի համապարփակ ստուգումներ անցկացնելու պահանջով դիմելու են ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+