Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:21

ՃՈ խախտումների բալային համակարգի կիրառումը կհետաձգվի՞

ՃՈ խախտումների բալային համակարգի կիրառումը կհետաձգվի՞

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց երթևեկության ոլորտում կատարվող իրավախախտումների համար կիրառվող տուգանային միավորների ամբողջական և պատշաճ գործարկումը

Օրինագծի քննարկման արդյունքում որոշվեց․

-ՃՈ կողմից արձանագրվող խախտումների համար տուգանային համակարգի բալային կիրառումը ժամանակավորապես հետաձգել մինչև 2022 թ հուլիսի 1-ը։

-Մինչ այդ տուգանային միավորը որպես վարչական տույժ կիրառվելու է միայն տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված գործերով։

-Նախագծով կարգավորվում են նաև վարորդական իրավունք չունեցողների հետ կապված իրավախախտումները։

-Առաջարկվեց ղեկին ծխելու համար սահմանված տուգանային միավորը 1 -ից դարձնել 0,5։

Նշենք, որ այս որոշումներն ընդունվեցին բուռն քննարկումների արդյունքում։

Օրինակ՝ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է նախագծում ներառվել նաև ծխելու դեմ միջոցների խստացումը, երբ մեկ միավոր է հանվում և՛ մայթին կանգնելու, և՛ ղեկին ծխելու համար, արդյո՞ք սա չափից շատ խստացում չէ։ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը չհամաձայնեց․ «Ոչ թե խստացվում է ծխելու դեպքում վարչական պատասխանատվությունը, այլ նախկինում գործող վարչական պատասխանատվությունը, որը  նախատեսվում էր բացառապես հանրային տրանսպորտում ծխելու համար, այս դեպքում տարածվում է նաև քաղաքացիական մեքենաներ վարելու դեպքերի վրա։ Բազմաթիվ դեպքեր ունենք, որ վարորդների կողմից ծխելու հետևանքով լինում են ՃՏՊ-ներ, և բավականին ծանր հետևանքներ»,-նշեց Ֆիդանյանը։

Ինչևէ, հենց Գորգիսյանի բարձրացրած հարցի շնորհիվ հնարավոր եղավ ղեկին ծխելու համար սահմանված տուգանային միավորը 1 -ից դարձնել 0,5։

Նշենք, որ երթևեկության ոլորտում կատարվող իրավախախտումների վերաբերյալ խստացումների հարցը կներառվի ԱԺ ընթացիկ նիստերի օրակարգ, և այնտեղ ընդունվելու դեպքում միայն իրավական ուժ կստանա։

Հիշեցնենք, որ 2020-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը՝ տեսասարքերի արձանագրած խախտումների դեպքում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+