Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:59

Մարուքյանն անդրադարձել է երեկվա հայտարարության մասին իշխանության ներկայացուցիչների պնդումներին

Էդմոն Մարուքյանն անդրադարձել է իշխանության ներկայացուցիչների պնդումներին, թե իբր երեկվա հայտարարությունը ձեռնտու է նաև Հայաստանի համար:

«Իշխանության ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ երեկ Մոսկվայում ստորագրված նոր փաստաթուղթը ձեռնտու է Հայաստանին, քանի որ ըստ դրա՝ հնարավորություն կստանանք երկաթուղով Ադրբեջանի տարածքով կապ հաստատել Ռուսաստանի հետ՝ թյուր կարծիք տարածելով, թե դա այսուհետ անվտանգ է լինելու։

Ընդգծեմ՝ Ադրբեջանի տարածքով՝

այն երկրի տարածքով, որը մինչ այժմ չի վերադարձրել մեր ռազմագերիներին, գերի ընկած քաղաքացիական անձանց,

այն երկրի տարածքով, որի իշխանությունների հայատյաց քաղաքականության արդյունքում և այդ իշխանության թողտվությամբ ու վստահաբար նաև հավանությամբ՝ այդ երկրի զինված ուժերի ծառայողները իսլամական պետությանը համանման մեթոդներով խոշտանգեցին ու գլխատեցին մեր զինվորներին ու քաղաքացիներին՝ չխնայելով անգամ ծերերին ու հիվանդներին,

այն պետության տարածքով, որը մեր դեմ չխորշեց օգտագործել վարձու ահաբեկիչների,

այն պետության տարածքով, որի կողմից ռմբակոծվեց ծննդատուն և եկեղեցի,

այն պետության տարածքով, որի զինծառայողը հերոսացվեց ու ամենաբարձր մակարդակով պարգևատրվեց մեր սպային քնած ժամանակ կացնահարելու համար ․․․

Շարունակեք պնդել, որ դուք լուրջ ձեռքբերումներ ունեք»,-գրել է Մարուքյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 11-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որից հետո ստորագրվել է հայտարարություն։

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն իր Facebook-ի էջում գրել էր, որ ապաշրջափակումը բխում է Հայաստանի շահերից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+