Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:02

Արցախում պատերազմի հետևանքով մի քանի տասնյակ ՀԷԿ-եր կորցրեցինք

Արցախում պատերազմի հետևանքով մի քանի տասնյակ ՀԷԿ-եր կորցրեցինք

Արցախի Հանրապետութան հետ կապված տարածքային կորուստների հետևանքով մի քանի տասնյակ հիդրոէլեկտրակայաններ մերը չեն, իսկ այնտեղի ՀԷԿ-երը 8-ից տասը մեգավատանոց են: Արցախը սպառում է 590 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ մեզ  այս տարի պետք է տար 330մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Բայց, արդյունքում մենք պետք է տանք այդ էներգիան, մինչդեռ էներգետիկ մասով կորուստներ ունենք, իսկ փետրվարի 1-ից ունենք  էլեկտրաէներգիայի գնի երեք դրամով բարձրացում: Մեր էներգետիկ անվտագությունն ինչպիսի՞ն է այս իրավիճակում:  Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին նշեց հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Մելքումյանը:

«Ընդհանուր առմամբ, Արցախի Հանրապետությունում մինչ պատերազմը եղել են 187,5 մեգավատ դրվածքային հզորութան հիդրոէլեկտրակայաններ, պատերազմի հետևանքով մնացել է 75 մեգավատ հզորութան: Կորուստը եղել է 112,5 մեգավատ հզորության հիդրոէլեկտրակայաններ, որի մեջ մտնում է Նաև Սարսանգի հիդրոէլեկտրակայանը:

Արձագանքելով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը նշեց.

«Դուք ճիշտ եք, 2021 թվականին նախնական էներգետիկ բալանսով նախատեսված էր, որ ՀՀ-ն Արցախի Հանրապետությունից կներկրի 330 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Հայտնի իրադարձություններից հետո ձևավորված էներգետիկ բալանսով այդ էլեկտրաէներգիան կփոխարինվի ՀՀ ներքին ռեսուրսների հաշվին արտադրվող ջերմաէլեկտրակայաններում արտադրվող էներգիայով, որը ավելի թանկ է լինելու, քան Արցախից ներկրվող էլեկտրաէներգիան: Արցախն այս պահին ոչ մշտական ռեժիմով Հայաստանից է ներկրում էլեկտրաէներգիա»: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+