Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:04

ԱԱԾ նախկին պետի կարծիքով իշխանափոխության հարցը ներկայումս հրատապ է

ԱԱԾ նախկին պետի կարծիքով իշխանափոխության հարցը ներկայումս հրատապ է

«Նիկոլ Փաշինյանի շրջապատում կային մարդիկ, որոնք մտածում էին, որ կարող են զանգահարել, որոշակի հանձնարարականներ տալ ԱԱԾ-ին, իսկ ԱԱԾ-ն պետք է կատարի և զեկուցի իրենց»,-«5-րդ» ալիքին տված հարցազրույցում նշել է ԱԱԾ նախկին պետ Միքայել Համբարձումյանը՝ հավելելով, որ իր համար դա անընդունելի է։

Ըստ նրա՝ եթե չկան հրատապ խնդիրներ, այդպիսի զանգերն անընդունելի են, ԱԱԾ-ն ենթակա է վարչապետին և պետք է հաշվետու լինի միայն վարչապետին։

Համբարձումյանը նշեց, որ երկրում ներկա լարվածության շարունակության դեպքում լուրջ բախումների կարող ենք ականատես լինել ապագայում։ Նա ընդգծել է, որ պետք է անվտանգային լուրջ միջոցառումներ ձեռք առնվեն ամբողջ հանրապետության տարածքում և սահմաններին․ «Այսօր անվտանգությունն սկսվում է Հրապարակի շինությունների հատվածներում, Պռոշյանում՝ կառավարական ամառանոցի հատվածներում, իսկ մնացած տեղերում ես անվտանգություն չեմ տեսնում»,-նշել է նախկին պաշտոնյան։

Նա նշեց, որ ունենք գլոբալ խնդիրենր, և եթե երկրում տեղի չունենա իշխանափոխություն, ի վիճակի չենք լինի լուծել դրանք։

Նշենք, որ նոյեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից:

Ավելի ուշ՝ նոյեմբերի 12-ին, Համբարձումյանը հանդես է եկել երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ։ Ըստ նրա՝ ընտրությունները պետք է լեգիտիմացնեն Հայաստանի ղեկավարությանը։ Դեկտեմբերի 17-ին Համբարձումյանը միացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ԱԱԾ նախկին մի խումբ աշխատակիցներին, իսկ դեկտեմբերի 20-ին ԱԱԾ նախկին ղեկավարը լրագրողների հետ զրույցում «Եռաբլուր» պանթեոն կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ առաջիկայում ասուլիս կտա, որտեղ կպատմի իր հրաժարականի պատճառների մասին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+