Հունվարի 10-11-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Սիսիան, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքներում և Լոռու մարզի Տաշիր-Բլագոդարնոյե ավտոճանապարհին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







