Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:24

Որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել, կրակոցները հիմնականում դեպի օդ են եղել. Վահրամ Պողոսյան

Կարող եմ միանշանակ պնդել, որ որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել: Կրակոցները հիմնականում դեպի օդ են եղել: ՊԲ դիրքերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել: Եվ մտահոգվելու, առավել ևս՝ խուճապի որևէ առիթ չկա: Մանավանդ, որ այսօր Ադրբեջանի օկուպացված տարածքներում բնականոն կերպով շարունակվում են մեր անհայտ կորած անձանց  ու դիերի որոնողական աշխատանքները: Armenia Today-ին այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ անդրադառնալով այսօր գիշերը տարածված տեղեկությանը, ըստ որի՝ անկանոն կրակոցներ են լսվել Շուշիի շրջանում, Ադրբեջանի ԶՈՒ-երը կրակ են բացել նաև Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ։

«Մեզ համար մտահոգիչ է նման չստուգված աղբյուրներից ինֆորմացիաների տարածումը, որովհետև դրանք խանգարում են բնականոն կյանքին ու խուճապ են առաջացնում՝ հաշվի առնելով, որ առանց այդ էլ հասարակության մոտ առկա է լարվածություն: Ես ուզում եմ ձեր լրատվամիջոցի միջոցով հորդորել մեր հանրությանը հետևել միայն ու միայն պաշտոնական տեղեկատվությանը: Եթե անհանգստացնող որևէ խնդիր լինի, մեր ՊԲ-ն, ինչպես նաև համապատասխան ծառայություններն արագ արձագանքելու են: Այս պահի դրությամբ որևէ խնդիր չկա. թե՛ ՊԲ-ն, թե՛ Արցախում գտնվող ռուս խաղաղապահ զորակազմը բնականոն կերպով, առանց որևէ խնդրի ու խոչընդոտների շարունակում են իրականացնել իրենց ծառայությունը»,-ասաց նա:

Հաշվի առնելով բացառապես պաշտոնական հայտարարություններին հետևելու հորդորը՝ Վահրամ Պողոսյանի հետ զրույցում նկատեցինք, որ վերոնշյալ տեղեկությունից բավական երկար ժամանակ է անցել, բայց պաշտոնական մակարդակով որևէ հայտարարութուն չի հնչել: Նաև նշեցինք, որ ժամեր շարունակ պաշտոնական մարմինների հետ անգամ կապ հաստատելու խնդիր կար:

Արձագանքելով՝ Վ. Պողոսյանը նշեց. «Գիտե՞ք՝ խնդիրը որն է. եթե մենք շարունակենք յուրաքանչյուր ոչ պաշտոնական աղբյուրի արձագանքել, մենք բան ու գործ պետք է թողնենք ու զբաղվենք միայն նրանով, թե ինչ դրեց Facebook-ի այս կամ այն օգտատերը կամ այսինչ նախագիծը ինչ լուր հրապարակեց: Դուք, իհարկե, այդ առումով ճիշտ եք ասում, համաձայն եմ, բայց ես այլ օպերատիվության մասին եմ խոսում: Եթե իրականում որևէ արտառոց խնդիր լինի՝ կապված թշնամու հետ, և կոնկրետ վտանգ ներկայացնի մեր հասարակության, Արցախի որևէ բնակավայրի համար, այդ դեպքում օպերատիվ արձագանք լինելու է: Այս առումով եմ ուզում շեշտել՝ բնակչությունը թող հանգիստ լինի ու թող շարունակի իր բնականոն աշխատանքը»:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության համաձայն՝ այս տարվա նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով 00:00-ից հաստատվել է հրադադար, և Արցախում տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորախումբը: Հավելենք նաև, որ պատերազմից տուժած տարածքներում ռուս խաղաղապահների օգնությամբ շարունակվում է կենսական նշանակության ենթակառուցվածքների վերականգնումը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+