Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:23

Հայաստանը պետք է դուրս գա անորոշություն, հուսալքություն առաջացնող վտանգավոր իրավիճակից. Արամ Առաջին

Ճիշտ է, մենք ահավոր դժվարությունների դիմագրավեցինք, սակայն տագնապները դիմագրավելու կամք ու հավատ ունեցանք: Տագնապներից պետք չէ ընկճվել: Այս մասին ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը` լիբանանյան OTV հեռուստաընկերությանը տված ամենամյա հարցազրույցի ժամանակ: Նա անդրադարձել է կորոնավիրուսի համաճարակին, խոսել նաև Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքների ու հայաստանյան իրավիճակի մասին:

«Տագնապների նկատմամբ մեր եկեղեցին ևս անմասն չմնաց: Իր գերագույնը կատարեց և իր լավագույնը տվեց մեր ժողովրդին՝ ծառայության իմաստով»,-ասել է Արամ Առաջինը:

Խոսելով Հայաստանում առկա իրողություններից՝ նա ընդգծել է. «Ադրբեջանի մեջ ուրախություն է տիրում,  իսկ Հայաստանի մեջ՝ տխրություն, անորոշություն: Ինչո՞ւ, ինչպե՞ս… Հիմա չեմ ուզում այս հարցերին անդրադառնալ, սակայն Հայաստանի ներսում ներկա իրավիճակը մեզ կարող է ահավոր կացության, տագնապի և անորոշության առաջնորդել: Այսօր Հայաստանը և Արցախն անդունդի եզրին են: Եվ այս կացության շարունակությունը վտանգելու է Հայաստան պետությունը, իսկ Հայաստան պետության վտանգն իր ահավոր հետևանքները կունենա մեր ողջ ազգի վրա: Այսօր, դժբախտաբար, Հայաստանի ներսում ստեղծված է այնպիսի վիճակ, երբ ժողովուրդն անորոշության է մատնված: Կան հարցականներ, կան մեղավորներ, հանցավորներ են փնտրում, դասալքության մասին են խոսում:

Հայաստանի ներքին կյանքն այսօր այս ամենով է լցված: Հայաստանը պետք է դուրս գա հուսալքություն, անորոշություն, ներքին երկփեղկում առաջացնող այս վտանգավոր իրավիճակից»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+