Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:17

ՀՀ նախագահի ամանորյա ուղերձը

ՀՀ նախագահի ամանորյա ուղերձը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է  եկել ուղերձով․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Երեսուն տարի առաջ պետականությունը վերականգնելը մեզ համար երազանք էր:
Գալիք տարի նշելու ենք Հայաստանի անկախության 30-ամյակը: Դա պետք է կարողանանք անել արժանապատվորեն ու գլուխներս բարձր:
Ամուր պահենք մեր ինքնիշխանությունը, պետականությունը, ազգային և հոգևոր արժեքները։
Առաջին հերթին ինքնե՛րս պետք է մեր տունը կարգի բերենք:
Մեր ապագան՝ մեր ձեռքերում է։ Այսուհետ իրավունք չունենք ապրել իրականությունից կտրված, ֆեյսբուքյան, վիրտուալ, անիրական կյանքում։
Այսօր անհրաժեշտ է՝
Մեր բոլոր ջանքերը նպատակաուղղել իրական խնդիրների լուծմանը
փոխել մտածելակերպը,
Նորովի ձևավորել մեր ազգային ու պետական հայեցակարգը,
վերարժևորել մեզ և մեր ունեցածը,
Վերակառուցել պետական կառավարումը, տնտեսությունը,
բանակը, դիվանագիտությունը, և իհարկե, կրթությունը, գիտությունը:
Եվ այս ամենը՝
Հանուն ուժեղ և անվտանգ Հայաստան ունենալու,
հանուն Արցախի,
Հանուն Հայրենիքի հանդեպ Սփյուռքի հավատի ու վստահության ամրապնդման:
Հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում ունեցել է փառահեղ հաղթանակներ ու ցավալի պարտություններ: Մեր գոյությունը ինքնին հաղթանակի ապացույց է և հաղթանակի պատմություն:
Ու ես վստահ եմ` հայերը, Հայաստանը դեռ կտոնեն նոր հաղթանակներ:
Թող 2021 թվականը համախմբի մեզ և ամուր պահի մեր համերաշխությունը, հույսը, հավատը և սերը:
Խաղաղություն ու բարեկեցություն Հայաստանին, Արցախին, Սփյուռքին ու մեր ողջ ժողովրդին:
Աստված պահապան բոլորիս:
Շնորհավոր Ամանոր»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+