Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:22

Միքայել Մինասյանի նոր մեղադրանքները «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության հետ կապված

Միքայել Մինասյանի նոր մեղադրանքները «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության հետ կապված

Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանն, իր խոսքով, «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով վատնման հետ կապված նոր մեղադրանքներ է հնչեցրել իշխանությունների հասցեին։

Մինասյանի խոսքով՝ վարչապետը հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին հանձնարարել է հիմնադրամում հավաքված միջոցներից փոխանցել 52 մլրդ 700 մլն դրամ (ավելի քան 100 մլն դոլար) բյուջե, ինչն էլ արվել է 9 որոշումներով։ «Այդ որոշումներից ոչ մեկը հոգաբարձուների խորհրդի անդամներ Ռոբերտ Քոչարյանին եւ Արկադի Ղուկասյանին չի ուղարկվել», — ասել է Մինասյանը:

Նա նաեւ հայտարարել է, որ 9 որոշումներից 7-ի բնօրինակները կորել են ՀՀ նախագահի նստավայրից, որտեղ, ինչպես հայտարարել է Մինասյանը, գտնվում են նաեւ Արշամյանի գրասենյակն ու հիմնադրամի աշխատակազմը: Նախկին դիվանագետի խոսքով՝ դրանից հետո Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել հիմնադրամի գործադիր տնօրենին՝ հայտնելով, որ «խնդիրներ կան»։

Իր հերթին Հայկակ Արշամյանը, Մինասյանի խոսքով, նամակ է գրում ֆինանսների նախարարին ՝ խնդրելով ներկայացնել, թե ինչի համար են ծախսվել միջոցները։ «Նախարարը պատասխանել է, որ միջոցները ծախսվել են բյուջեով նախատեսված կետերի համաձայն», — ասել է Մինասյանը:

Նախկին դիվանագետի խոսքով՝ դրանից հետո հիմնադրամի տնօրենը նամակ է ուղարկում վարչապետին եւ խնդրում պարզաբանել, թե ինչ նպատակով են ծախսվել հիմնադրամի միջոցները, սակայն չի ստանում իր նամակի պատասխանը:

Մինասյանը տեղեկացրել է, որ այս օրերին հիմնադրամը միջազգային աուդիտ է անցնում։ «Միջազգային աուդիտի օրենքներով, եթե դու չես ասում, թե ում են փոխանցվել միջոցները եւ ինչու, հիմնադրամը պետք է դադարեցնի իր գործունեությունը, քանի որ խախտվել են նրա կանոնադրությունը եւ միջազգային օրենքները», — ասել է Մինասյանը:

Նշենք, որ պատերազմի օրերին «Մենք ենք, մեր սահմանները» խորագրով դրամահավաքի ժամանակ հավաքագրվել է ավելի քան 170 մլն դոլար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+