Արցախի հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներրի համար: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՊԾ տարածած հաղորդագրությունից։
Դժվարանցանելի է Ստեփանակերտ-Երևան միջպետական ավտոճանապարհը: Լիսագորի հատվածում այս պահին ճանապարհը սպասարկող կազմակերպությունների կողմից կատարվում են աղցանման աշխատանքներ:
Սարավան-Զանգեր ճանապարհահատվածը, Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Երթևեկություն թույլատրվում է միայն ձմեռային անվադողերով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







