Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:28

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կմեկնի Արցախ

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կմեկնի Արցախ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ունեցած տեղեկություններով՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կմեկնի Ստեփանակերտ՝ ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ հանդիպման:

Այս մասին  Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեցին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Մարզպետը մի քանի անգամ հանդիպել է գերեվարված զինվորների ծնողների և հարազատների հետ։ Երեկ ուշ երեկոյան ևս հանդիպել է նրանց հետ։ Մարզպետը Բերձորի շրջանի պաշտպանության բանակի ներկայացուցիչների հետ հանդիպումից տեղեկություններ  է ստացել, որ հայ զինծայողների մի խմբի հետ կապը մեկ- երկու օր ընդհատվել է»,- ասաց մարզպետարանի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ  այսօր  Շիրակի մարզի՝ Արցախում գերեվարված զինվորների ընտանիքների անդամները փակել էին  Երևան- Գյումրի ճանապարհը։  Նշենք, որ, ըստ տեղեկությունների, Շիրակի մարզի կամավորական ջոկատի զինծառայող Արցախի Հին շեն բնակավայրի մոտակայքում հայտնվել է շրջափակման մեջ կամ գերեվարվել։

Վերջին օրերին հայ զինծառայողների գերեվարության դեպքերին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա  «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել էր, որ հայկական կողմի  տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ:

Հիշեցնենք նաև, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել էր, թե Ադրբեջանի տիրապետության տակ անցած Խծաբերդ գյուղի  ուղղությամբ  մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+