Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:18

Մամուլի տեսություն․ Արցախում իրադարձությունները պայթյունավտանգ փուլ են մտել

«Ժամանակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր 16 կուսակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ այս կուսակցությունների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այս օրերին տարբեր հանդիպումներ են ունենում այլ կուսակցությունների և անհատ քաղաքական գործիչներ հետ՝ նրանց համոզելով միանալ իրենց դաշինքին: Նպատակը թերևս ցույց տալն է, որ դաշինքն օրեցօր ավելի լայն քաղաքական և հասարակական աջակցություն է ստանում: Բայց դատելով արդյունքներից, այդ փորձերն այնքան էլ արդյունավետ չեն»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում իրադարձությունները պայթյունավտանգ փուլ են մտել։ Քաղաքական ուժերը քննարկում են ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու ելքերը, որը ստեղծվել է պատերազմի եւ Արայիկ Հարությունյանի նկատմամբ հանրային վստահության կտրուկ անկման պայմաններում։ Արցախում ստեղծված իրավիճակի համար հավասարապես պատասխանատու են համարում Արայիկ Հարությունյանին, ով Նիկոլ Փաշինյանի հետ է բոլոր որոշումները կայացնում։ Այս փուլում ակտիվ քննարկվում է Արցախի ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի հարցը։ Մեզ ասացին, որ մեծ հարցականի տակ է նաեւ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման շարունակության հարցը։

«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ պատերազմի փաստացի ավարտից հետո սկսված դրամի արժեզրկումը պայմանավորված է պետական ծախսերի աննախադեպ ավելացմամբ: Մասնավորապես՝ միայն 18 միլիարդ դրամ գումար է ծախսվել արցախցի փախստականներին ֆինանսական աջակցություն տրամադրելու տարբեր ծրագրերի վրա: Պետբյուջեով չնախատեսված ծախսեր են իրականացվում զորակոչված և կամավորագրված զինծառայողներին ֆինանսական հատուցում տրամադրելու համար, և այս ամենը էականորեն ազդում է ֆինանսական շուկայի վրա»:

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.  «Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի վրա Ադրբեջանի ու Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների հարձակումը լուրջ ազդակ էր այն մասին, որ այս զույգը ցանկացած պահի կարող է խախտել ձեռք բերված պայմանավորվածությունները: Պարզ է, որ Թուրքիան չի հրաժարվում  տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը մեծացնելու ձգտումից: Դա չի բխում տարածաշրջանի որեւէ պետության շահերից, քանի որ խախտում է այնտեղ առկա ձեւաչափերը եւ հավասարակշռությունը: Մյուս կողմից էլ վերջին շրջանում այդ երկրի ներկայությունը որեւէ տարածաշրջանում հանգեցնում է անկայունացման:  Հետեւաբար, թուրքական զինուժի ներկայության եւ գործողությունների լեգալացումն առաջնային անհրաժեշտություն է Անկարայի համար:

«Առավոտ»-ը գրում է․ «Մինչև 2018 թվականը մենք ունեինք անորակ պետություն՝ կոռումպացված իշխանությամբ: Այդքանով հանդերձ՝ պետական ինստիտուտնե­րը, լավ, թե վատ, գործում էին:
Հեղափոխությու­նից հետո մենք գնացինք այդ ինստիտուտները քայքայելու ճանապարհով, որովհետև նոր [ոչ կոռումպացված] իշխանությանը թվում է, որ եր­կիրը կարելի է ղեկավարել միայն PR ակցիանե­րով և «լեզվին զոռ տալով»: Բայց ասացեք խնդրեմ, ճարտար լեզվական հնարքները կօգ­նե՞ն Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որոնց տները, արոտավայրերը, վարելահողերը հայտնվել են ադրբեջանական բանակի նշանառության տակ: Թերևս, պետա­կան առայժմ գործող օղակներից են մնացել համայնքապետարանները»:

Մանրամասները՝ թերթերի այսօրվա համարում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+