Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:51

Գլխավոր խնդիրը արցախցիներին բնակարաններով ապահովելն է․ Արտակ Բեգլարյան

Գլխավոր խնդիրը արցախցիներին բնակարաններով ապահովելն է․ Արտակ Բեգլարյան

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հարցազրույց է տվել «Риа Новости»-ին, որում նշել է, որ հանրապետությունում պատերազմից հետո ամենալուրջ խնդիրը բնակարանների պակասն է:

Օմբուդսմենի խոսքով՝ սեպտեմբերին՝ ռազմական գործողությունների վերսկսումից հետո, մարդիկ թողել են իրենց բնակարանները, տեղափոխվել Հայաստան կամ այլ ապահով վայրեր՝ փրկելով իրենց ու հարազատներին, բայց երբ մարտերն ավարտվել են, նրանցից ոմանք հասկացել են, որ հետ վերադառնալու տեղ այլևս չունեն։

Նա նշել է, որ այս խնդիրը խորացնում է մարդկանց անվստահությունը, որը հրադադարից մեկ ամիս անց դեռեւս պահպանվում է:

«Այս խնդիրը շատ լուրջ է: Բնակարանից զրկվածների մեծ մասը նախկինի պես գտնվում է Երեւանում: Մենք պետք է ձեռնարկենք բոլոր քայլերը, որպեսզի մեր հայրենակիցներն իրենց ապահով զգան։ Դա առաջնային հարց է», — հայտարարել է Բեգլարյանը՝ հավելելով, որ վերջին շաբաթներին Ռուսաստանի խաղաղապահ ուժերի աջակցությամբ այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել։

Նշենք, որ Արցախյան պատերազմի ընթացքում ավերվել են մի քանի հազար տներ։ Ինչպես օրեր առաջ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտնեց Արցախի սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ռուս խաղաղապահների հետ մշակվում է արագ կառուցվող բնակարանների շինարարության ծրագիր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+