Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:37

Քաղաքացիները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին

Քաղաքացիները՝  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին

Armenia Today-ը հարցում է անցկացրել մայրաքաղաք Երևանի 18-70 տարեկան 117 քաղաքացիների  շրջանում՝ պարզելու, թե ինչպես են  վերաբերվում ընդդիմության՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։

Այն հարցին, թե  ինչ են կարծում՝ ստեղծված իրավիճակում  Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա՞, թե՞ ոչ, հարցված քաղաքացիների 55 տոկոսը դեմ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականին և գտնում են, որ նա պետք է  շարունակի պաշտոնավարել։ 32 տոկոսն էլ կողմ է, որ  վարչապետը հրաժարական տա և հեռանա։ Հարցման մասնակիցների 13 տոկոսը դեռ չեն կողմնորոշվել վարչապետի հրաժարականի հարցում։

Հետազոտության արդյունքները ներկայացված են  Armenia Today-ի գրաֆիկում

Ի դեպ, հարցման մասնակիցներից 55-ն արական սեռի ներկայացուցիչներ են եղել, իսկ 65-ն էլ իգական։

Մանրամասները՝ մեր տեսանյութում.

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Արցախյան պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ինչպես արտախորհրդարանական, այնպես էլ խորհրդարանական ընդդիմադիր  ուժերը պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականը:

Նշենք, որ եթե Փաշինյանի հրաժարականի պահանջով միացած 16 կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է,  իսկ նրանց չմիացած ԼՀԿ-ի թեկնածուն՝ Էդմոն Մարուքյանն է։

Մինչև երկրում ներքաղաքկան անկայուն իրավիճակ է և շարունակվում են վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները՝ քաղաքական դաշտում նոր ուժ է  նշմարվում։ Գործարար Արտակ Թովմասյանը հայտնում է Հայաստանում նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին։

Armenia Today-ը նաև դեկտեմբերի 4-11-ը իր ռուսալեզու Тelegram-ալիքի ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել: Հարցվածների 61 տոկոսը (2668 ձայն) պաշտպանել է ընդդիմության կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, 30 տոկոսը (1314 ձայն) չի պաշտպանել այդ պահանջը, հարցման մասնակիցների 9 տոկոսը (419) ձեռնպահ է մնացել հարցին պատասխանելուց: Հարցմանը մասնակցել է 4401 մարդ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+