Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:34

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դեմ է քվերակելու եկող տարվա բյուջեի նախագծին

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դեմ է քվերակելու եկող տարվա բյուջեի նախագծին

Մեզ պետք է բյուջեի նոր նախագիծ։ ԱԺ-ում «ՀՀ 2021 թվականի պետբյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԼՀԿ-ական պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ հայտարարելով, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դեմ է քվեարկելու եկող տարվա բյուջեի նախագծին։

Պատգամավորի համոզմամբ՝ 2021 թվականի բյուջեն չի համապատասխանում  տնտեսությունում առկա մարտահրավերներին։

«2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը, որը մշակվել է մինչ Արցախյան պատերազմը, նույնիսկ մակրոտնտեսական ցուցանիշների վերանայման դեպքում, չի համապատասխանում ներկայիս իրողություններին։ 2020 թվականը աղետալի էր մեր երկրի տնտեսության համար։  Կորոնավիրուսով պայմանավորված «լոքդաուններն» ունեցան տնտեսական լուրջ հետևանքներ։ Նվազեց տնտեսական ակտիվությունը։ Փոխվեց նաև ծախսերի կառուցվածքը։ Այս անկայունության պայմաններում չենք կարող խոսել տնտեսության և արդյունաբերության արդիականացման մասին։ Մեր երկրին անվտանգային նոր ռազմավարություն է պետք, իսկ լուծումը անցումային տեխնոկրատ կառավարության ստեղծումն է»,-  պատերազմի հետևանքով առաջացած խնդիրները մատնանշեց պատգամավորը։

Արկադի Խաչատրյանը հավելեց, որ անհրաժեշտ տնտեսական միջոցառումները պետք է իրականացվեն շատ արագ, իսկ ծախսերը պետք է ուղղվեն խիստ արդյունավետ ոլորտներին։ Նա կոչ արեց ձգել գոտիները։

Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն, ի պատասխան հնչող քննադատությունների, ասաց,  որ եկող տարվա բյուջեն կազմվել է մինչև Արցախյան պատերազմը և դրա հետևանքով առաջացած ծախսերը հաշվի չեն առել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+