Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:43

Ֆինանսների նախարարը՝ պարգևավճարների մասին

Ֆինանսների նախարարը՝ պարգևավճարների մասին

Պարգևավճարներ տրամադրելը միջանկյալ լուծում է, քանի դեռ չենք համոզվել, որ կառավարման համակարգում չկան լրացուցիչ թերծանրաբեռնված հաստիքներ։ Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուցազյանն Աժ-ում ՀՀ 2021 թվականի պետբյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը։ Նա նաև բացատրեց պարգևավճարների տրամադրման մեխանիզմը․

«Շուրջ երկու տասնամյակ բյուջեով պարգևավճարներ են նախատեսված եղել միայն Ֆինանսների նախարարության համար՝  աշխատավարձի 10 տոկոսի չափով, իսկ մյուս գերատեսչություններն ունեցել են արտաբյուջետային հաշիվ, որի մուտքերով էլ պայյմանավորված է եղել տվյալ կառույցի աշխատակցի պարգևավճարի չափը։ Սակայն, վերջին երկու տարում վերացվել են արտաբյուջետային հաշիվները, փոխարենը 20 տոկոսի չափով պարգևավճարների ֆոնդ է նախատեսվել բոլոր գերատեսչությունների համար»,- ներկայացրեց Ջանջուղազյանը։

Ֆինանսների նախարարի կարծիքով՝ պարգևավճարը մոտիվացիա է, այն խթանում է համակարգերի արդյունավետ աշխատանքը։

Նախարարը նկատեց՝ երբեմն տպավորություն էր ստեղծվում, որ պետական համակարգում աշխատանքը հասարակական պարսավանքի առարկա էր, սակայն, ընդհակառակը, նրանք արժանի են հարգանքի և պետք է գնահատվեն:

Ֆինանսաների նախարարի համոզմամբ՝ եթե աշխատողը բարեխիղճ է կատարում աշխատանքը, ապա պետք է համարժեքորեն գնահատվի։

Հիշեցնենք, որ պետական պաշտոնյաններին, ինչպես նաև պետական համակարգի այլ աշխատակիցներին պարգևավճարների տրամադրման հարցը քննադատությունների է արժանանում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+