Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:06

Հայաստան հիմնադրամի նվիրաբերությունը կուղղվի ռազմական դրությամբ ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը

Հայաստան հիմնադրամի նվիրաբերությունը կուղղվի ռազմական դրությամբ ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի  նվիրաբերությունը կառավարությանը հնարավորություն է ընձեռել այս տարվա պետբյուջեով նախատեսված միջոցներն օրենսդրության սահմանված կարգով ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը։ Այս մասին Ազգային ժողովում «ՀՀ 2021 թվականի պետբյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանն ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն՝ անդրադարնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պետբյուջե փոխանցված միջոցներին և դրա շուրջ ծավալված քննարկումներին:

«Այդ նվիրաբերությունները կատարվել են հետևյալ տրամաբանությամբ․ պետության կողմից ռազմական դրություն հայտարարելու հանգամանքով պայմանավորված՝ ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար նվիրաբերել հիմնադրամի բանկային հաշիվներին հավաքագրված միջոցներից ինչ-որ գումար: Նվիրաբերություն ստացողը պարտավորվում է օգտագործել նվիրաբերության գումարը բացառապես սույն կետում նշված նպատակների իրականացման համար»,- ներկայացրեց Ջանջուղազյանը։

Նա նշեց, որ գումարները հաշվետվություն տրամադրելու օրվա դրությամբ կազմել են շուրջ 101 միլիարդ դրամ: Ֆինանսների նախարարի խոսքով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի պետբյուջեին նվիրաբերությունները կատարվել են հոգաբարձուների խորհրդի որոշմամբ։

Հիշեցնենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումաների մի մասը տրամադրվել էր Կառավարությանը։ Ըստ փոխվարչապետի՝ գումարները կենտրոնացրել են մեկ տեղում, որպեսզի հետագայում կարողանան դրանք ճիշտ կառավարել։ Սա քննադատությունների ու տարբեր շահարկումների տեղիք էր տվել։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր հեթին հայտարարել էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է փոխանցված միջոցների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնի, և այդ նպատակով դիմել էր Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+