Այս տարվա 9 ամիսների ընթացքում արագաչափ սարքերով և տեսախցիկներով արձանագրվել է 985 հազար իրավախախտում, մինչդեռ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այն եղել է մեկ միլիոնից ավելի, այսինքն՝ այստեղ լուրջ նվազում ունենք:
Այս մասին Աժ-ում՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծի քննարկման ժամանակ հայտնեց ոստիկնապետի տեղեկալ Արա Ֆիդանյանը։
Նա նշեց, որ ունենք 2855 ճանապարհատրանսպորտային պատահար, մինչդեռ նախորդ տարի՝ նույն ժամանակում, եղել է 3443: Այսինքն՝ 17 տոկոսով նվազել են ՃՏՊ-ները։
Փոխոստիկնապետի խոսքով՝ արագաչափ սարքերի, տեսախցիկների ու բալային համակարգի միջոցով հնարավոր էեղել կրճատել նաև արձանագրվող իրավախախտումների թիվը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







