Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:29

Ժամանակավոր կառավարությունը պետք է անի այն, ինչ 2.5 տարի առաջ խոստացավ սուտասան Փաշինյանը. ՀՅԴ-ական

Ժամանակավոր կառավարությունը պետք է անի այն, ինչ 2.5 տարի առաջ այս հրապարակում խոստացավ սուտասան Նիկոլ Փաշինյանը և խաբեց ժողովրդին։ Նոր իշխանությունն իր ժողովրդին չի ասելու՝ ծնկի կգամ ձեր առջև, արժանապատիվ հպարտ քաղաքացիներ, բայց ծնկի գա թուրքի առաջ և իր ժողովրդից խլի իր արժանապատվությունը և ինքնասիրությունը։ Այս մասին Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ նոր իշխանությունն անօրինական միջոցներով չի փորձելու արդարություն հաստատելու իմիտացիա անել, նոր իշխանությունը Սփյուռքին չի դիտելու իբրև կթու կով և միջոց՝ իր հիմնադրամները համալրելու համար։

«Նոր իշխանությունը Հայաստանում չի սպասարկելու օտարածին օրակարգեր, այլասերված կոնվենցիաները Հայաստանում տեղ չեն ունենալու և ամենակարևորը՝ նոր իշխանությունը հիմք է դնելու Հայաստանում ազգային իշխանություն ստեղծելու համար՝ հայ եկեղեցին, հայ գրականությունը, հայ ժողովրդի պատմությունը, ազգային արժեքները գտնվելու են պետության հոգածության տակ»,- նշեց Սաղաթելյանը՝ առաջարկելով ընդունել կարևոր որոշում, որը պետք է մտնի յուրաքանչյուր հայի տուն, հայի օջախ և դառնա յուրաքանչյուր հայի հոգու հավատանք և այդ որոշումը պետք է տարածվի նաև աշխարհի հեռավոր անկյուններ, յուրաքանչյուր հայ պետք է իմանա, որ հայ զինվորը չի պարտվել, հայ կամավորը չի պարտվել, հայ հրամանատարը չի պարտվել, հայ ժողովուրդը չի պատվել, պարտվել է միայն ՀՀ իշխանությունը և պարագլուխ Նիկոլը։

Դաշնակցական գործիչը հայտարարեց, որ հայ մարդը ՀՀ-ում, Արցախում, Սփյուռքում պետք է ուղղի իր ողնաշարը, վերականգնի իր արժանապատվությունը և լծվի երկիր կառուցելու գործում, Նիկոլը պետք է հեռանա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+