Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:29

«Փաստ». Փաշինյանի պահեստային տարբերակը արտահերթ ընտրություններն է

«Փաստ» թերթը գրում է.

«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում իսկական քաոս ու անորոշություն է: Բացի հազիվ մեկ տասնյակ «հունանավետիսյաններից», մնացածը զգուշավոր են ու աշխատում են «քիթները դուրս չհանել», առավել ևս հրապարակային ելույթներ չունենալ: Նրանցից շատերը իրենց մերձավոր շրջապատում ոչ մեկ անգամ ասել են, թե Նիկոլ Փաշինյանը ամեն րոպե կարող է կանգնել ու հայտարարել իր հրաժարականի մասին: Այս առումով «Փաստին» ուշագրավ տեղեկություններ են հասել: Ըստ մեր աղբյուրների, Փաշինյանը իր թիմակիցներին զգուշացրել է, որ մշակում են այլընտրանքային տարբերակներ, եթե ինքը ստիպված լինի հրաժարական տալ:

Ըստ այդ տարբերակներից մեկի, հրաժարականի դեպքում Փաշինյանը, բնականաբար, չի առաջադրվի, բայց խորհրդարանական մեծամասնությունը երկու անգամ չի ընտրի նաև ընդդիմության առաջադրած թեկնածուին: Այդ դեպքում խորհրդարանն իրավունքի ուժով կարձակվի, և կնշանակվեն արտահերթ ընտրություններ՝ երկիրը պահելով տուրբուլենտության շրջափուլում՝ չնայած առկա ահռելի խնդիրներին: Այստեղ Փաշինյանի հույսն այն է, որ այլ կուսակցությունները կարող են դեռ լիարժեք պատրաստ չլինել ընտրություններին, իսկ ինքը «ձեռքի տակ» ունի իրավապահ համակարգն ու ընդհանրապես ադմինիստրատիվ ռեսուրսը, ինչի կիրառմամբ գուցե կարողանա իր քաղաքական ուժի և սատելիտ որևէ այլ ուժի միջոցով ստանալ կոալիցիոն մեծամասնություն:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունները նաև հույս ունեն, որ այս հարցում իրենց կօգնի ԼՀԿ-ն՝ առաջադրելով իր թեկնածուին (ինչի մասին, ի դեպ, արդեն հայտարարվել է), և եթե նույնիսկ «Իմ քայլից» 20-22 պատգամավոր կողմ քվեարկի ընդդիմության թեկնածուին, «Լուսավոր Հայաստանի»՝ թեկնածու առաջադրելու արդյունքում ընդդիմության թեկնածուն անհրաժեշտ քանակի ձայն չի ստանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+