Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:56

Ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ ԼՂ-ում խաղաղությունը պահպանելու համար․ Շոյգու

Ռուսաստանցի խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը պահպանելու համար, նրանց ջանքերի շնորհիվ ավելի քան 30 հազար բնակիչ արդեն վերադարձել է Ստեփանակերտ: Այս մասին կոնֆերանսի ժամանակ հայտարարեց  Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Հակամարտության գոտի ռուս խաղաղապահների տեղակայումը թույլ տվեց բարելավել իրավիճակը տարածաշրջանում: Ստորագրված եռակողմ հայտարարության պայմանները չեն խախտվում:

Նա ասաց, որ խաղաղապահների օգնությամբ զոհվածների մարմինները շարունակում են փոխանակվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև: «Ապահովված է ավելի քան 30 հազար փախստականի վերադարձը»,- հավելեց Շոյգուն:

Ռուսաստանի զինված անձնակազմը պայթուցիկ նյութերից ազատում է համայնքներն ու ճանապարհները:

«Մաքրվել է 50 հա տարածք և ավելի քան 17 կիլոմետր ճանապարհ: Վնասազերծվել է ավելի քան 1000 պայթուցիկ նյութ: Վնասազերծվել է Լաչինի միջանցքը և դեպի Ստեփանակերտ մայրուղու 28 կմ հատված: Դրա երկայնքով վերականգնվել է քաղաքացիական երթևեկությունը», — ասաց Պաշտպանության նախարարը:

Հիշեցնենք, որ ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարները նոյեմբերի 9-ին ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը։

Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+