Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:14

ԱԻՆ-ը շչակների համալրման, ապաստարանների բարեկարգման աշխատանքներ է կատարում

ԱԻՆ-ը շչակների համալրման, ապաստարանների բարեկարգման աշխատանքներ է կատարում

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքները, Արցախյան պատերազմի առաջին օրից սկսած, եղել են բավական հագեցած:  Բացի իր հիմնական գործառույթներից՝ նախարարությունը մասնակցել է հումանիտար բեռ բաշխելու գործընթացներին։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը։

Նրա խոսքով՝  իրենց գերատեսչությունը մարդասիրական օգնությունը պահեստավորել, սորտավորել և ուղարկել է Արցախ, ՀՀ մարզեր և Երևանում ժամանակավորապես ապաստանած արցախցիներին։ Սա միակ աշխատանքը չի եղել, որ ՀՀ ԱԻՆ-ը կատարել է Արցախյան պատերազմի ընթացքում։

«ԱԻՆ-ն իրականացրել է նաև վիրավորների տեղափոխում և առաջին բուժօգնության  ցուցաբերում։ Ունեցել ենք դաշտային հոսպիտալ։  Մեր աշխատանքի անբաժանելի մասն է կազմել Արցախում հրդեհների մարումը, ենթակառուցվածքների վերականգնումը, ինչպես նաև վիրավորների և զոհվածների մարմինների դուրս բերումը մարտական գործողությունների վայրերից»,- հավելեց փոխնախարարը՝ նշելով, որ փրկարարներից և հրշեջներից կազմված կամավորական ջոկատ է ձևավորվել և 227 հոգի մեկնել է առաջնագիծ։

Նա տեղեկացրեց, որ  Արցախում  որոնողական և փրկարարական աշխատանքներն իրականացնում են արցախցի և ռուս փրկարարները։

Պատերազմը նաև վեր է հանել խնդիրները։

Արմեն Փամբուխչյանը մատնանշեց, որ անելիքներ ունեն քաղպաշտպանության ոլորտում, ինչի լուծմանը նախարարությունն ուղղել է բոլոր ջանքերը։ Քաղաքացիների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով  քննարկվում է հանրակրթական հաստատություններում քաղպաշտպանության դասընթացների ներդրման հարցը։

Ներկայում նախարարությունն առաջացած խնդիրների հաղթահարման աշխատանքներով է զբաղվում։

«Հիմա  շչակների համալրման, ժամանակավոր ապաստարանները պատշաճ վիճակի բերելու գործողություններ են կատարվում։ Բնակելի շենքերի նկուղները հիմնականում մասնավորեցվել են և ծառայում են որպես կենցաղային պահեստներ: Այդ մասով խնդիրներ ունենք, սակայն, փուլ առ փուլ գնում ենք դրանց լուծմանը, որպեսզի պատսպարվելու ժամանակավոր տարածքներ ապահովենք տվյալ շենքի բնակիչների քանակով»,- ասաց նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+