Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:18

Անհրաժեշտ է ձևավորել նավթի, նավթամթերքի և գազի ընդհանուր շուկաներ․ Նիկոլ Փաշինյան

Անհրաժեշտ է ձևավորել նավթի, նավթամթերքի և գազի ընդհանուր շուկաներ․ Նիկոլ Փաշինյան

«ԵԱՏՄ երկրների տնտեսությունների բոլոր ճյուղերում մրցակցության հավասար և ոչ խտրական պայմաններ ստեղծելու անհրաժեշտության հարցը Հայաստանի համար մնում է հիմնարար»,- Եվրասիական միջկառավարական խորհրդի առցանց նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Ուստի, մենք այն կարծիքին ենք, որ անհրաժեշտ է համակարգված էներգետիկ քաղաքականություն իրականացնել, ձևավորել նավթի, նավթամթերքի և գազի ընդհանուր շուկաներ, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկա:

Այս առումով մեծ կարևորություն կունենա ԵԱՏՄ-ի գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը, որը ենթադրում է ԵԱՏՄ գազի շուկայում գնագոյացման և սակագնի սահմանման ընդհանուր մոտեցումների իրականացում, ներառյալ՝ բնական մոնոպոլ սուբյեկտներին գազի փոխադրման և տարանցման գործում մատուցվող ծառայությունների միասնական սակագներ:

Մենք ընդգծում ենք գազի շուկայի ձևավորման խնդրի ընդհանուր լուծում որոնելու և վերջնական կարգավորման անհրաժեշտությունը: Վստահ ենք, որ դա պայմաններ կապահովի Միության անդամ պետությունների էներգետիկ անվտանգության, տնտեսական ինտեգրման և մրցունակության մակարդակի բարձրացման համար», — ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական ինտեգրման  ռազմավարական զարգացման ուղղությունների նախագիծը մինչ 2025 թվական ընդունվել է 2020 թվականի մայիսի 19-ին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:

Փաստաթուղթը նախատեսված է ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացմանը նպատակաուղղված օժանդակության ճկուն մեխանիզմների մշակման ապահովման, համագործակցության ծրագրերի կառավարման և ֆինանսավորման արդյունավետ համակարգի ձևավորման, տնտեսության բարձր արտադրողական, այդ թվում` արտահանմանն ուղղված ոլորտների ստեղծման և զարգացման համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+