Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:23

ԼՂ-ում հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով

Ռուս խաղաղապահները վերահսկում են (Բերձորի) Լաչինի հինգ կիլոմետր լայնությամբ միջանցքը, որով ապահովվում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և մարդկանց վերադարձը նրանց բնակության վայրեր: Այս մասին երեքշաբթի հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Ռուսաստանի Դաշնության Նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի եռակողմ հայտարարության համաձայն՝ դեկտեմբերի 1-ին ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո ադրբեջանական կողմին է հանձնվել Լեռնային Ղարաբաղի Լաչինի շրջանը: Ռուս խաղաղապահների կողմից վերահսկվում է Լաչինի միջանցքը՝ հինգ կիլոմետր լայնությամբ։

Ըստ նրա՝ այդ ուղղությամբ ապահովվում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, մարդկանց անվտանգ վերադարձը իրենց բնակության վայրեր և քաղաքացիական ավտոտրանսպորտի երթևեկությունը։

Կոնաշենկովի խոսքով՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: «Ռուսական խաղաղապահ ուժերի աջակցությամբ Հայաստանի տարածքից մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 846 մարդ։ Նախկին բնակության վայրեր են վերադարձել ավելի քան 26 հազար փախստականներ», — հայտնել է գեներալը։

Ինչպես հայտնել է Կոնաշենկովը, խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից մաքրվել են Ստեփանակերտի Զորգե փողոցի պայթունավտանգ առարկաներից և Շուշի-Լիսագորսկ ուղղությամբ գազատարի էլեկտրահաղորդման գծի երկայնքով գտնվող հատվածները: «Մեկ օրում մաքրվել է ավելի քան 5 հա տարածք, 2 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 109 պայթյունավտանգ առարկա։ Ընդհանուր առմամբ՝ Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 34 հա տարածք, շուրջ 12 կմ ճանապարհ, ստուգվել է ավելի քան 110 տուն և սոցիալական օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 1077 պայթուցիկ առարկա», — նշել է Կոնաշենկովը:

Նա նաև հայտնել է, որ մեկ օրում վերականգնվել է ավելի քան 2,5 կմ կապի գիծ, 1,5 կմ գազատար, 1 կմ էլեկտրահաղորդման գիծ, 4 հենարան և 1 տրանսֆորմատորային ենթակայան: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+