Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:14

Այսօր նշվում Է Խաղաղության համաշխարհային աղոթքի օրը

Այսօր նշվում Է Խաղաղության համաշխարհային աղոթքի օրը

Այսօր՝ հունվարի 1-ին, նշվում է Խաղաղության համաշխարհային աղոթքի օրը կամ Խաղաղության համաշխարհային օրը (World Day of Peace)։

Ի սկզբանե այս տոնը վերաբերում էր միայն ռոմանո- կաթոլիկ եկեղեցուն։ Այն ամեն տարի նշվում էր հունվարի 1-ին՝ Մարիամ Աստվածածնի Հաղթանակի օրը։ Խաղաղության համաշխարհային օրը Հռոմի պապ Պողոս VI-ը հռչակել է 1967 թվականի դեկտեմբերի 8-ին։ Կաթոլիկներն այս տոնը անվանում են Խաղաղության համաշխարհային աղոթքի օր։ 1969թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Խաղաղության համաշխարհային օրը հռչակեց պաշտոնական տոն։ Այդ օրը հավատացյալները Աստծուն կոչ են անում դադարեցնել բոլոր պատերազմները երկրի վրա և խաղաղություն ուղարկել մարդկանց։

Աշխարհի համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «Ներիր և դու խաղաղություն կունենաս»։

Քահանայապետերի հավատացյալներին ուղղված ամենամյա նախատոնական ուղերձներում շոշափվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են երկրի վրա խաղաղության պահպանումը, բռնության եւ աղքատության դեմ պայքարը, տնտեսական զարգացումը, միջպետական եւ միջազգային հարաբերություններում լարվածության թուլացումը, մարդու իրավունքները եւ այլն: Ներկայում Խաղաղության համաշխարհային օրվան նվիրված թեմատիկ տոնակատարություններին միանում են բոլոր կրոնական առաջնորդներն ու հավատացյալները: Աղոթքն այդ օրը միավորում է բոլորին՝ անկախ կարգավիճակից և կրոնական պատկանելությունից։ Այդ օրը կազմակերպվում են դրամահավաքներ հակամարտություններից տուժածներին օգնելու համար, տեղի են ունենում այլ հասարակական ակցիաներ ևս։ Այդ օրն ընդունված է նաև հիշել ու մեծարել այն ակտիվիստներին, որոնք մեծ դերակատարում են ունեցել խաղաղապահ առաքելությունները հաջողելու գործում։ Վատիկանում Խաղաղության համաշխարհային օրը հայտարարվել է ոչ աշխատանքային։

Սեպտեմբերի 27-ից՝ Արցախյան երկրորդ պատերազմի առաջին իսկ օրվանից, աշխարհասփյուռ հայերն աղոթում են Արցախի խաղաղության, զոհված որդիների, եղբայրների և հայրերի հոգիների հանգստության ու թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորների շուտափույթ ապաքինման համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+