Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:41

Աշխատանք փնտրողների թիվն ավելացել է

Աշխատանք փնտրողների թիվն ավելացել է

Նոյեմբերի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 88,4 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.1 %-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 3,8 %-ով։  Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ Զբաղվածության պետական գործակալությունից։

Գյուղաբնակները կազմում են աշխատանք փնտրողների 38.0 %-ը  կամ 33.2 հազ. մարդ՝ նախորդ տարվա 30,9 հազ. մարդու փոխարեն:

Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 68.7 %-ը, կամ 60.7 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 2.5 %-ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 64,7 %-ը կամ 39,2 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 19.6 %-ը կամ 11.9 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 4.0 %  կամ 2.4 հազ. մարդ:

Ըստ կրթական կազմի բաշխվածության՝ բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 13.1%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 17.7%-ը, նախնական մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 5.6 %-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողներինը` 54.2 %-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողներինը` 9.4 %-ը:

ԱՎԿ-ի տվյալներով՝ գործազուրկների թվաքանակում 16-29 տարեկանները կազմում են 19.6 %, 30-44 տարեկանները` 41.0 %, 45-54 տարեկանները` 20.5 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 18.9 %:

Գործազուրկների 94.7 %-ը աշխատաշուկայում անմրցունակ անձինք են:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 88,5 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.9 %-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 4.0 %-ով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+