Ռուս բժիշկների հատուկ ստորաբաժանումները տրանսպորտային միջոցներով 300 կիլոմետրանոց ճանապարհորդություն են կատարել Երևանից Ստեփանակերտ: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
«Շարասյան երթևեկությունն ուղեկցվում էր Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պարեկներով և ռազմական ոստիկանությամբ: Ռազմական հիվանդանոցի մոդուլները տեղակայվել են Ստեփանակերտ քաղաքի օդանավակայանի տարածքում»,- հայտնել է կայքը:
Հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման մասնագետները կկազմակերպեն բժշկական աջակցություն խաղաղապահ զորախմբին և ԼՂ բնակչությանը կտրամադրեն անհրաժեշտ բժշկական օգնություն: Բժշկական թիմը պատրաստ է իր միջոցներով տեղավորել մինչև 40 մարդ:
Հիշեցնեք, որ Իլ -76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով ռազմական բժիշկները Երևան էին տեղափոխվել Խաբարովսկ քաղաքի օդանավակայաններից։
Ընդհանուր առմամբ, 122 զինծառայող, 54 միավոր ավտոմեքենա և հատուկ սարքավորում, 66 տոննա նյութ կփոխանցվի Լեռնային Ղարաբաղ՝ Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանում տեղակայելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







