Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:55

Շատ կարճ ժամանակահատվածում տնտեսության մեջ բեկում կտեսնեք. նախարար

Շատ կարճ ժամանակահատվածում տնտեսության մեջ բեկում կտեսնեք. նախարար

Շատ կարճ ժամանակահատվածում  տնտեսությունը վերականգնվելու է: Այս մասին  Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա վստահեցրել է, որ անգամ նման վատ իրավիճակում հնարավոր է վերականգնել տնտեսական աճը:

«Անգլերեն շատ լավ արտահայտություն կա՝ աղետը չպետք է նետվի աղբանոց: Այն  էներգիան, որն առաջացել է  այս աղետի ժամանակ պետք է վերածենք աճի: Իհարկե, դա չի նշանակում, որ պետք է մոռանանք մեր կորուստները: Մեր կորուստների հիշատակը պետք է մեզ ստիպի շատ լավ աշխատել և  օր առաջ վերականգնել մեր  տնտեսական  ակտիվության աճը:  Ինձ ճանաչողները գիտեն, որ ես գնում են այնտեղ, որտեղ պետք է տնտեսությունը վերականգնել և այն տանել աճի ուղղությամբ: Ես վստահ եմ՝ դա հնարավոր է: Շատ կարճ ժամանակահատվածում տնտեսության մեջ բեկում կտեսնեք»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ մեզ  համար հասանելի կլինեն թուրքական նավահանգիստները, որտեղով կարելի է ապրանք արտահանել Ռուսաստան:  Ըստ նորանշանակ նախարարի՝  հասանելի կլինի նաև ադրբեջանական շուկան, իսկ Ադրբեջանի համար՝ մեր շուկան:

Վահան Քերոբյանը նշել է, որ եկել է ժողովրդին ծառայելու 5 տարի:

Հիշեցնենք, որ օրեր առաջ է Վահան Քերոբյանը նշանակվել Էկոնոմիկայի նախարար: Նա   գործարար է, Menu.am-ի հիմնադիրը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+