Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:13

Իսկ հրթիռակոծվող քաղաքում ի՞նչ գործ ուներ վարչապետի ընտանիքի անդամը․ Նիկոլ Փաշինյան

Իսկ հրթիռակոծվող քաղաքում ի՞նչ գործ ուներ վարչապետի ընտանիքի անդամը․ Նիկոլ Փաշինյան

Այն գեներալը, որն իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է պատասխանատվությունը ձախողման համար, հիմա ասուլիսներ է տալիս, «բացահայտումներ» անում՝ մոռանալով հիշեցնել, որ իր ժամանակներում 42 մլն դոլար մսխելու, անպիտան զենք ձեռք բերելու փաստի առիթով քրեական գործ է հարուցված ԱԱԾ-ում։  Այս մասին իր հեռուստաուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտնի ասուլիսը։
«Իմ տիկնոջն է թիրախ դարձնում՝ մոռանալով հարց տալ՝ իսկ հրթիռակոծվող քաղաքում ի՞նչ գործ ուներ վարչապետի ընտանիքի անդամը։ Դա Բադեն-Բադենի սանատորիա՞ն էր, որ այնտեղ գտնվելը ներկայացվում է որպես իշխանության ցոփության մի աննկարագրելի օրինակ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և շարունակեց․
«Ռմբապաստարաններում մնացած քաղաքացիներին հաց ու ջուր անձամբ հասցնելը հանցագործությու՞ն էր։ Չէ՛ի իմացել»։

Հիշեցնենք, որ Հակոբյանը իր տված ասուլիսում հայտնել էր, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո իրեն կանչել են Երևան․

«Եկա պաշտպանության նախարարի մոտ, շատ մեծ ակնկալիքով, որ պետք է հետ դառնամ։ Պարզվեց, որ հրամայել են ինձ այլևս թույլ չտալ գնալ Արցախ։  Հարցրել եմ՝ պատճառն ի՞նչն է, պատասխանել են, որ վարչապետն է արգելել»,- ասել էր Հակոբյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+